ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ 40 ՏԱՐԻ ՆՈՐԱՐԿՈՒՆ
Մեր համայնքը նշեց իր հիմնադրման 40-ամյակը Հայաստանից ժամանած «Սաղմոսերգու» երգչախմբի համերգով ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2023թ.
Տարեդարձը, մասնավորապես, պատվել է մեր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովպե եպիսկոպոս Իսախանյանը։ Ներկա էին նաև Նոյվիդ քաղաքի խորհրդական Ռալֆ Զեմանը, ACK-Neuwied-ի նախագահ վերապատվելի Վերներ Զուփը և Նորին Վսեմություն Արքայադուստր Սոֆի Շառլոտա ձյու Վիդը, էկումենիզմի ներկայացուցիչներ, բազմաթիվ երաժշտության սիրահարներ և համայնքի անդամներ:
Երեք մասից բաղկացած համերգի ընթացքում երգչախումբը կատարեց երգեր Ժամերի պատարագից, Սուրբ Պատարագից և եկեղեցու ծեսից և ոգևորեց ներկաներին։
Սերովպէ եպիսկոպոսը իր խօսքին մէջ շնորհաւորեց համայնքը տարեդարձի առիթով եւ իր շնորհակալութիւնն ու գնահատանքը յայտնեց վարչութեան բոլոր նախկին ու ներկայ անդամներուն։ Սրբազանը ներկայացրեց դոկտ. Արման Բոյաջին և տիկին Ջենիկ Քաթաքը Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնության գիրը, որում Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունն է հայտնում անվանակոչված երկուսին Նոյվիդ համայնքին իրենց երկարամյա կամավոր ծառայության համար։